Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը 3,67% -ից բարձր ուրան հարստացնելու կարիք չունի․
«Որոշ հանգամանքներում դա 60% է, որոշում՝ 20%։ Չի կարող լինել։ Պետք չէ վարել, ինչպես իրենք են պնդում, քաղաքացիական միջուկային ծրագիր, որտեղ ուրանը հարստացնում են 3,67% -ից ավելի»,- ասել է Ուիթքոֆը։
Ուիթքոֆն ասել է, որ Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը կենտրոնանալու է «ուրանի հարստացման ծրագրի ստուգման, իսկ հետո, ի վերջո, զենքի ստեղծման ստուգման վրա»:
«Դա ներառում է հրթիռների այն տեսակները, որոնք նրանք պահում են այնտեղ։ Եվ դա ներառում է հրթիռի արձակման մեխանիզմը», - հավելել է նա:
Մեկնաբանությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն ձգտում է սահմանափակել Իրանի կողմից ուրանի հարստացումը, այլ ոչ թե ամբողջությամբ դադարեցնել նրա միջուկային ծրագիրը, ինչպես դա պահանջում է Իսրայելը: