Միջազգային

ԱՄՆ-ն և Բրիտանիան առևտրի մասին «հիանալի համաձայնագիր» կկնքեն

ԱՄՆ-ն և ՄԹ-ն կարող են առևտրի մասին «հիանալի համաձայնագիր» կնքել երկրի և նրա թագավորական ընտանիքի հանդեպ նախագահ Դոնալդ Թրամփի սիրո շնորհիվ. հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը սերտորեն աշխատում է վարչապետ Քիր Սթարմերի կառավարության հետ առևտրային գործարքի շուրջ:

«Նախագահն իսկապես սիրում է Միացյալ Թագավորությունը։ Նա սիրում էր թագուհուն: Նա հիանում է թագավորով և սիրում նրան։ Դրանք շատ կարևոր հարաբերություններ են», - ասել է նա։ 

Նրա խոսքով՝ Թրամփը գործարար է և մի շարք կարևոր գործարար կապեր ունի Բրիտանիայում:

«Բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ շատ ավելի խորն է։ Կա իսկական մշակութային մտերմություն: Եվ, իհարկե, ըստ էության, Ամերիկան անգլախոս երկիր է»,-ասել Է փոխնախագահը։ 

Այսպիսով, լավ հնարավորություն կա, որ մենք կգանք հիանալի համաձայնության, որը բխում է երկու երկրների շահերից», - հավելել է Վենսը: