BBC-ն հայտնում է, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է զինաթափման դիմաց հրադադար հաստատելու Իսրայելի նոր առաջարկը։
Ենթադրվում է, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում է Գազայում պահել 24 իսրայելցի պատանդի, որոնք գերեվարվել էին 2023թ․ հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի վրա հարձակման ժամանակ:
BBC-ի տեղեկություններով՝ Եգիպտոսն իր նոր առաջարկները փոխանցել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին, որոնք պաղեստինյան խմբավորումը կքննարկի նաև այլ խմբավորումների հետ: