Միջազգային

Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Կուրսկի վրա. կա զոհ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը առավոտյան ամփոփագրում հայտարարել է, որ Կուրսկի շրջանի վրա ոչնչացվել է ուկրաինական 109 անօդաչու թռչող սարք:

Շրջանային կառավարությունը վաղ առավոտյան հայտնել էր, որ գիշերը Կուրսկը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, որի հետևանքով զոհվել է 85-ամյա մի կին, ևս 9 մարդ տուժել է:

Ուկրաինան չի մեկնաբանել Կուրսկի վրա դրոնների հարձակումը։ 

Հիշեցնենք, որ Ռուսաստանը կիրակի առավոտյան երկու «Իսկանդեր» հրթիռներով հարվածել է Սումի քաղաքին, որի հետևանքով, իշխանությունների տվյալներով, զոհվել է 35 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել են: