Իրանը ցանկանում է գործ ունենալ մեզ հետ, բայց չգիտի՝ ինչպես, հայտարարել է ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքի գաղափարից։
«Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Ոչ ոք դա չի կարող ունենալ, մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ մեկը միջուկային զենք ունենա։Եթե մենք պետք է ինչ-որ կոշտ միջոցներ ձեռնարկենք, մենք դա կանենք։ Ես դա անում եմ հանուն խաղաղության: Սրանք արմատականացված մարդիկ են և չեն կարող միջուկային զենք ունենալ»,- ասել է ԱՄՆ նախագահը։