Միջազգային

Եվրոպայում ջրհեղեղներն ու փոթորիկները վնասել են ավելի քան 400.000 մարդու

2024 թվականին Եվրոպան ենթարկվել է ավերիչ փոթորիկների և ջրհեղեղների, որոնք «ազդել են» 413000 մարդու վրա: Ըստ Եվրոպայի կլիմայի վիճակի մասին զեկույցի՝ հանածո վառելիքի աղտոտումը մայրցամաքը դարձրել է ռեկորդային տաք. գրում է «The Guardian»-ը:

Անցյալ տարի մայրցամաքի տարբեր երկրներում տեսանելի էին ջրով լցված փողոցներում կուտակված մեքենաներ և հորդառատ հոսքերի պատճառով փլուզված կամուրջներ: Եվրոպական գետային ցանցի 30%-ը տուժել է «բարձր» ջրհեղեղներից, իսկ 12%-ը հատել է «ծանր» ջրհեղեղի շեմը:

Ամենակործանարար դեպքերը գրանցվել են սեպտեմբերին՝ Կենտրոնական Եվրոպայում և հոկտեմբերին՝ Արևելյան Իսպանիայում տեղի ունեցած ջրհեղեղները, որոնք ավելի քան 250 մարդու մահվան պատճառ են դարձել:

Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս աղետներն ավելի ուժեղ և հավանական են դարձել գլոբալ տաքացման պատճառով: