Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն աղիների վիրահատության է ենթարկվել երկրի մայրաքաղաք Բրազիլիայի հոսպիտալում։
«Գործողությունը հաջողությամբ ավարտվեց»,- այս մասին հայտնել է նրա կինը՝ Միշելը, իր սոցիալական ցանցի էջերում։
DF Star կլինիկայից հայտնել են, որ վիրահատությունը տևել է 12 ժամ:
Բոլսոնարուն, որը 2018 թվականին դանակահարվել էր նախընտրական հանրահավաքի ժամանակ, ուրբաթ օրը Ռիո Գրանդե դու Նորտի նահանգում իր կուսակցության միջոցառման ժամանակ որովայնի շրջանում ուժեղ ցավերով հոսպիտալացվել է, որից հետո տեղափոխվել է մայրաքաղաք:
Նախկին նախագահը մահափորձից հետո մի քանի անգամ հիվանդանոց է տեղափոխվել ցավերով և այլ ախտանիշներով։