Միջազգային

«ԵԱՏՄ-ից դուրս գալը ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար». Գալուզին

ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար, «Իզվեստիա» - ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, ապա դա օբյեկտիվորեն կհանգեցնի այն հաստատված տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որ Երևանը ներկայումս ունի իր գործընկերների հետ ԵԱՏՄ գծի երկայնքով: Սա, հավանաբար, բավականին ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում, ցավոք, Հայաստանի բնակչության համար»,- ասել է նա։