Միջազգային

Անհանգստացած եմ սահմանին լարվածության աճով. Բարրո

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն, Լյուքսեմբուրգում Եվրոպայի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածության մասին․

«Շատ անհանգստացած եմ սահմանին (հայ-ադրբեջանական - խմբ.) լարվածության աճով: Հուսով եմ՝ տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ընդլայնվել, որպեսզի կարողանա դիտարկել և զսպել այդ լարվածությունը: Այժմ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, ապօրինի ձերբակալված բանտարկյալները պետք է ազատ արձակվեն», - ասել է նախարարը: