Միջազգային

Տեղի է ունեցել Ռուբիո-Ֆիդան հեռախոսազրույց

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։

Քննարկվել են Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում հրադադարի հասնելու ջանքերը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերությունների վիճակի շուրջ։