Միջազգային

Զելենսկին Թրամփին կոչ է արել այցելել Ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ԱՄՆ նախագահին՝ Ռուսաստանի հետ ինչ-որ բան պայմանավորվելուց առաջ այցելել Ուկրաինա և տեսնել, թե ինչ է կատարվում․ 

«Խնդրում եմ՝ ցանկացած որոշումից, ցանկացած բանակցությունից առաջ, եկեք և տեսեք սպանված զինվորներին, երեխաներին, ավերված հիվանդանոցները, եկեղեցիները»,- ասել է Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում: