Գերմանիան պատրաստ է Taurus հրթիռներ փոխանցել Ուկրաինային․ այս մասին հայտարարել է երկրի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Մերցը դատապարտել է Ռուսաստանի հրթիռային հարվածը Սումիին՝ այն անվանելով ռազմական հանցագործություն, և ընդգծել, որ Ուկրաինան պետք է միջոցներ ստանա «նախաձեռնությունը խլելու» և Պուտինին ստիպելու զիջումների գնալ:
Նա հաստատել է, որ պատրաստ է մատակարարել Taurus հրթիռները, եթե դա համաձայնեցվի եվրոպացի գործընկերների հետ:
Taurus - ը կարող է թիրախներ խոցել ավելի քան 500 կմ հեռավորության վրա, ներառյալ՝ այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են Կերչի կամուրջը: