Արդյոք Հունգարիան կաջակցի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտին, կընդունվի հանրաքվեի արդյունքներով, որը «Հարգանք և ազատություն» ընդդիմադիր կուսակցությունը (TISZA) կանցկացնի 2026 թվականին Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում իր հաղթանակի դեպքում: Նման հայտարարություն է արել TISZA-ի առաջնորդ Պետեր Մագյարը՝ Բուդապեշտում ելույթ ունենալով իր հազարավոր կողմնակիցների առջև:
Վերջին շաբաթների ընթացքում Մագյարի կողմնակիցները մասնակցել են նրա նախաձեռնությամբ անցկացված հարցմանը, որը կոչվում է Voice of the Nation: Բացի այդ, դրանում խոսվել է նաև ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորության մասին։
Ապրիլի 13-ի հանրահավաքում հայտարարված այս հարցման արդյունքներով մասնակիցների 58% -ը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Կիևի հայտին: Մինչդեռ ինքը՝ Մագյարը, մարտի 7 -ին Facebook-ի իր էջում գրել է, որ «Ուկրաինան պատերազմով ավերված երկիր է, որն առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում Եվրամիության անդամ դառնալու ոչ մի շանս չունի»:
«Voice of The Nation -ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ այդ թեման պառակտում է հասարակությանը, և այդ պատճառով այն կդրվի պարտադիր հանրաքվեի, երբ մենք իշխանության գանք», - հանրահավաքի ժամանակ խոստացել է Մագյարը:
Նրա տվյալներով՝ հարցմանը մասնակցել է 1,1 մլն մարդ։ Հունգարիայի բնակչությունը կազմում է 9,6 միլիոն մարդ։