Միջազգային

«Զելենսկին և ստախոս Բայդենը սարսափելի սխալ են գործել»․ Թրամփ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը Բայդենի պատերազմն է, ոչ թե իմը, սոցցանցի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

«Նախագահ Պուտինն ու մնացած բոլորը հարգում էին ձեր նախագահին: Այս պատերազմի հետ ես կապ չունեմ, բայց փորձում եմ կանխել այն։ Եթե ​​2020 թվականի նախագահական ընտրությունները չկեղծվեին, այս սարսափելի պատերազմը երբեք չէր լինի:

Նախագահ Զելենսկին և ստախոս Ջո Բայդենը սարսափելի սխալ են գործել՝ թույլ տալով սկսել այս ողբերգությունը: Այն կանխելու բազմաթիվ տարբերակներ կային։ Բայց դա այժմ անցյալում է: Պետք է դադարեցնել այս ամենը հիմա և շտապ։ Շատ տխուր է»,- գրել է Թրամփը։