Միջազգային

«ՌԴ-ն և ԱՄՆ-ն հարաբերությունների կառուցման սկզբում են». Պեսկով

Ռուսաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները գտնվում են հարաբերությունների կարգավորման և դրանց կառուցման ճանապարհի սկզբում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Թրամփի կողմից ՌԴ դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցմանը։

«Դժվար թե արժեր այլ լուծում ակնկալել, առավել ևս, դրանք ավտոմատ գործողություններ են։ Մենք, հավանաբար, հարաբերությունների կարգավորման, փաստացի նորից կառուցելու ճանապարհի սկզբում ենք», - լրագրողներին ասել Է Պեսկովը։