Միջազգային

«Սարսափելի էր, նրանք սխալ են թույլ տվել». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի Սումի քաղաքի վրա ռուսական հարձակմանը՝ կատարվածը որակելով «սխալ թույլ տալ»։

Թրամփը հայտարարել է. «Կարծում եմ, որ դա սարսափելի էր։ Ինձ ասացին, որ նրանք սխալ են թույլ տվել։ Բայց ես կարծում եմ, որ դա սարսափելի է», - ասել է նա լրագրողներին։ Հարցին՝ ի՞նչ նկատի ունի՝ ասելով, որ Ռուսաստանը «սխալ է թույլ տվել», Թրամփը պատասխանել է․ «Ես կարծում եմ, որ դա… լսեք, դուք նրանց հարցրեք»։

Հիշեցնենք, Սումի քաղաքի վրա ռուսական բալիստիկ հրթիռների հարվածի հետևանքով զոհվել է 34 մարդ, վիրավորվել՝ 117-ը։