Միջազգային

«Ռուսաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Վրաստանի հետ». Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Վրաստանի հետ, ինչպես նաև շահագրգռված է լավ հարաբերություններով բոլոր երկրների հետ, որոնք պատրաստ են դրան։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Չկան հստակ ժամկետներ Վրաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար, բայց այն, որ Ռուսաստանն իսկապես պատրաստ է քայլեր ձեռնարկել հարաբերությունները կարգավորելու համար, ճիշտ է»․ ասել է նա։