Միջազգային

Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է Սումիի ուղղությամբ հրթիռային հարվածը

Սումի քաղաքին հարված է հասցվել «Իսկանդեր-Մ» երկու հրթիռով․ հայտարարել Է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը: 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հարվածի թիրախը եղել է Ուկրաինայի զինված ուժերի օպերատիվ-մարտավարական խմբի հրամանատարական կազմի խորհրդակցության անցկացման վայրը: Նախարարությունը պնդում է, որ զոհվել է ավելի քան 60 ուկրաինացի զինվորական։  

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հարվածը հասցվել է «արտասահմանյան արտադրության ՌԷՊ և ՀՕՊ միջոցներով Ուկրաինայի զինված ուժերի ակտիվ հակազդեցության պայմաններում»:

Նշենք, որ ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով զոհվել է 34 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, ավելի քան 100 խաղաղ բնակիչ վիրավորվել է: