Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան ուշադիր կհետևեն ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցություններին՝ համոզվելու, որ դրանք համապատասխանում են եվրոպական շահերին․ երկուշաբթի հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն:
«Մենք զգոն կլինենք մեր բրիտանացի և գերմանացի գործընկերների հետ, որպեսզի երաշխավորենք, որ ԱՄՆ -ի և Իրանի միջև ցանկացած բանակցություն, որ կարող է կայանալ, կհամապատասխանի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մեր անվտանգության շահերին», - ասել է Բարրոն: