Միջազգային

«Մենք այդքան ուժ չունենք, որ ամեն ինչ դեօկուպացնենք». Զելենսկի

Մենք կհասնենք այս պատերազմի դիվանագիտական ճանապարհով ​​լուծմանը․ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBSNews-ին տված հարցազրույցում։ 

«Անպայման բանակցություններ կլինեն: Դրանք հաստատ տարբեր կլինեն: Ե՛վ եռակողմ, և՛ երկկողմ, տարբեր ձևաչափեր: Մենք կհասնենք այս պատերազմի դիվանագիտական ճանապարհով ​​լուծմանը, որովհետև Պուտինը չի կարող մեզ օկուպացնել, և մենք այնքան ուժ չունենք, որ ամեն ինչ դեօկուպացնենք: Եվ սա հասկանալի իրավիճակ է այսօրվա համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Ըստ նրա՝ Ուկրաինան, սակայն, չի ճանաչի այս տարածքները ռուսական, չնայած նրան, որ շատ գործընկեր երկրներ կցանկանան ճանաչել։