Միջազգային

Պաղեստինի ԱԳՆ-ն Մակրոնին քննադատելու համար դատապարտել է Նեթանյահուին

Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի քննադատությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին՝ այն հայտարարության համար, որ Փարիզը մտադիր է մի քանի ամսվա ընթացքում ճանաչել Պաղեստինի պետությունը:

«Նախարարությունը խստորեն դատապարտում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա որդու չարդարացված հարձակումն ու վիրավորական արտահայտությունները նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին»,-ասված է Ռամալայում տեղակայված նախարարության հայտարարության մեջ։ Նշենք, որ Նեթանյահուն հայտարարել էր, որ Մակրոնը «լրջորեն սխալվել է»՝ աջակցելով Պաղեստինյան պետականության գաղափարին:

Նեթանյահուն, որ ամենաերկարն է զբաղեցնում Իսրայելի վարչապետի պաշտոնը, բացահայտորեն դեմ է արտահայտվել Պաղեստինյան ինքնիշխան պետության ստեղծմանը, այսպես կոչված, երկու պետությունների ստեղծման որոշման շրջանակներում: