Միջազգային

Երկրորդ փուլից առաջ Արաղչին մեկնում է Մոսկվա

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ նախատեսված այցի շրջանակներում ընթացիկ շաբաթվա վերջին կայցելի Մոսկվա: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային 

Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել վերջին իրադարձությունները՝ Օմանի մայրաքաղաք Մասկատում իրանա-ամերիկյան բանակցությունների համատեքստում:

Նշենք, որ ամերիկյան Axios պարբերականը գրել է, որ իրանա-ամերիկյան բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Հռոմում՝ շաբաթ օրը։