Միջազգային

Ռուբիոն անդրադարձել է Սումիի վրա հրթիռային հարձակմանը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X -ի իր էջում ցավակցել է ուկրաինական Սումի քաղաքի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Սումիի վրա ռուսական հրթիռային սարսափելի հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ։

Սա ողբերգական հիշեցում է այն մասին, թե ինչու են նախագահ Թրամփն ու նրա վարչակազմն այդքան ժամանակ և ջանք գործադրում՝ այս պատերազմին վերջ տալու և կայուն խաղաղության հասնելու համար»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Սումիի վրա ռուսական հրթիռների հարձակման հետևանքով կան տասնյակ զոհեր և տուժածներ, այդ թվում՝ երեխաներ։