Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան չի հաստատել Անկարայում Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչների հանդիպումը Սև ծովում անվտանգության թեմայով, հաղորդում է ուկրաինական ТСН հեռուստաալիքը։
«Նման բան նախատեսված չէ»,- ասել է Անդրեյ Սիբիգան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ CNN Türk-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, գրել էր, որ ապրիլի 15-16-ը Անկարայում Թուրքիայի ռազմածովային ուժերի շտաբում կանցկացվեն բանակցություններ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև Սև ծովում անվտանգության վերաբերյալ։