ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները «լավ են ընթանում»:
«Կարծում եմ, որ դրանք լավ են գնում: Բայց դա ոչինչ չի նշանակում, քանի դեռ իր նպատակին չի հասել։ Այդ պատճառով ես չեմ սիրում խոսել այդ մասին», - ասել է Թրամփը լրագրողներին։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին բանակցություններ են վարել Օմանում։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ բանակցությունները «շատ դրական և կառուցողական» են եղել։