Միջազգային

Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ

Պատժամիջոցների վերացման և միջուկային ծրագրի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլն ավարտվել է, հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։ 

Օմանի միջնորդությամբ անցկացված այս բանակցություններում Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆֆը կառուցողական մթնոլորտում և փոխադարձ հարգանքի հիման վրա փոխանակել են իրենց կառավարությունների դիրքորոշումները։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը պայմանավորվել են քննարկումը շարունակել հաջորդ շաբաթ։