Միջազգային

«Զանգեզուրի միջանցքը» Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման տարրերից մեկն է․ Էլչին Ամիրբեկով

«Զանգեզուրի միջանցքը» կարող է դիտվել որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում վստահության ամրապնդման կարևոր միջոց։

Նման հայտարարություն է արել Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Այս միջանցքը պաշտոնական Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացի տարրերից մեկն է»,- ասել է նա։