Միջազգային

Քիթ Քելլոգը հերքել է Times-ի հոդվածը Ուկրաինան մասնատելու իր առաջարկի մասին

Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը Քիթ Քելլոգը հերքել է Times-ի հոդվածը Ուկրաինան մասնատելու իր առաջարկի մասին։

«Times-ի հոդվածը խեղաթյուրում է իմ ասածը: Ես խոսում էի Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցող հետհրադադարի պահպանման ուժերի մասին: Բաժանման քննարկումների ժամանակ ես հղում էի անում դաշնակից ուժերի (առանց ամերիկյան զորքերի) տարածքների կամ պատասխանատվության գոտիների:

Ես նկատի չունեի Ուկրաինայի մասնատումը»,- գրել է նա։

Ավելի վաղ The Times-ը գրել էր, որ Քելլոգն առաջարկել է Ուկրաինան կարող է բաժանվել վերահսկողության գոտիների, ինչպես Բեռլինը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս։