Միջազգային

ԵԽԽՎ նախագահը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում՝ Ալիևին բռնապետ անվանելու համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի կողմից Բաքվի հասցեին հնչեցրած մեղադրանքները։

«Ռուսոպուլոսը և նրա նմանները մշտապես փորձում են ստվեր գցել Ադրբեջանի դիրքորոշման վրա։ Ադրբեջանի ղեկավարին վիրավորելը և նրան բռնապետ անվանելը միանգամայն անընդունելի է։ Թեոդորոս Ռուսոպուլոսի անունը ԵԽԽՎ 76 անդամների հետ ընդգրկված է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սև ցուցակում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։