Միջազգային

Թուրքիան զգուշորեն շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը

Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում հանդիպում են ունեցել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակելու են համագործակցությունը զարգացնել տարբեր ոլորտներում, հատկապես՝ էներգետիկայի, տրանսպորտի և պաշտպանական արդյունաբերության մեջ։

Էրդողանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը՝ ընդգծելով, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանին տեսնել որպես Հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ, և հավելել, որ Թուրքիան զգուշորեն շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։