Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սիրիայի նախագահի ժ/պ Ահմեդ աշ-Շարայի հետ հանդիպման ընթացքում գոհունակություն է հայտնել Սիրիայում տեղի ունեցող փոփոխությունների կապակցությամբ։
Հանդիպման ժամանակ Ալիևը շեշտել է, որ Ադրբեջանը պատրաստ է մասնակցել Սիրիայում կայունության ամրապնդման համար անհրաժեշտ վերականգնման գործընթացին։
Կողմերը պայմանավորվել են կազմակերպել բարձր մակարդակի պաշտոնական պատվիրակությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների փոխայցեր։
Ալիևը Ահմեդ աշ-Շարային հրավիրել է այցելել Ադրբեջան. նա ընդունել է հրավերը։