Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ երկխոսությունը կշարունակվի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ բանտարկյալների փոխանակման հարցով։
«Անշուշտ, ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ երկխոսությունը կշարունակվի տարբեր ուղղություններով, ներառյալ՝ Ձեր նշած հարցերը»,- ասել է Նարիշկինը՝ պատասխանելով ТАСС-ի լրագրողի հարցին։
ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Ռաթքլիֆն ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 10-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել բանտարկյալների փոխանակում։