Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Անթալիայի դիվանագիտական ֆորումում․
«Անթալիայից աշխարհին ուղղված խաղաղության և բարեկամության այս ուղերձները Անթալիայի դիվանագիտական ֆորումը դարձնում են եզակի»,- ասել է նա։
«Այս տարածաշրջանը նաև ամենաշատն է տուժել մեծ տերությունների կործանարար մրցակցությունից՝ սկսած առաջին համաշխարհային պատերազմից մինչև «սառը» պատերազմ։ Այսօր միջազգային քաղաքականության օրակարգում գերիշխող բազմաթիվ խնդիրներ, պատերազմներ, ճգնաժամեր և լարվածություններ տեղի են ունենում մեր անմիջական հարևանությամբ։ Հպարտությամբ պետք է ասեմ, որ մենք ոչ միայն այս տարածաշրջանի բնակիչներն ենք, այլև դրա տերերը»,- ասել է նա։