Միջազգային

«ԱՄՆ-ում հիմա էլ կան մարդիկ, որ դեմ են ՌԴ հետ հարաբերություններին». Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ում՝ ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների շրջանում, կան բավական թվով մարդիկ, որ չեն ցանկանում վերսկսել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը։ Նրա խոսքով՝ կողմերի միջև վստահությունը «խաթարվել և ավերվել է Բայդենի վարչակազմի կողմից»։

«Նույնիսկ հիմա ԱՄՆ-ում՝ թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների մեջ, կան բազմաթիվ մարդիկ, ովքեր չեն ցանկանում, որ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև ցանկացած հարցի շուրջ երկխոսությունը վերսկսելու քաղաքականությունն ի վերջո հաջողի»,- ասել է նա։