ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպելու է ԱՄՆ հատուկ բանագնաց Ուիթքոֆի հետ։ Հնարավոր է՝ նրանք քննարկեն Պուտին-Թրամփ հանդիպման թեման. հայտնել է Պեսկովը։
«Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը Ռուսաստանի համար հնարավորություն է՝ Թրամփին փոխանցելու մտահոգությունները», հայտնել է Պեսկովը։
Ըստ ՌԴ նախագահի խոսնակի Պուտինի և Ուիթքոֆի հանդիպման ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի հարցի կարգավորմանն առնչվող հարցեր։
Նա նաև ասել է, որ հանդիպման հստակ ժամանակացույց չկա։