Միջազգային

Սպիտակ տան բանագնաց Ուիթկոֆֆը մեկնել է Ռուսաստան. Axios

Ըստ Axios-ի և FlightRadar-ի տվյալների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթկոֆֆը մեկնել է Ռուսաստան։ Ակնկալվում է, որ ուրբաթ օրը Ուիթկոֆֆը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Սա կլինի Ուիթկոֆֆի և Պուտինի արդեն երրորդ հանդիպումը։