Միջազգային

«Զելենսկին ստիպված կլինի ընդունել տարածքային կորուստները». Լավրով

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հիմնական հայտարարությունները՝ ստորև.

- Լավրովը հայտնել է, որ ԱՊՀ գործընկերների հետ քննարկել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները, ներառյալ՝ Վաշինգտոնի աջակցությունը Ուկրաինայի հարցի կարգավորմանը: 

- Նա նշել է, որ Մոսկվան, ի տարբերություն Եվրոպայի, տեսնում է ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հակամարտության առաջնային պատճառները հասկանալու ցանկությունը: 

- Թրամփի վարչակազմում գիտակցում են, որ Վոլոդիմիր Զելենսկին, չնայած ռուսների հանդեպ թշնամանքին, ստիպված կլինի ընդունել տարածքային կորուստները: 

- Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակումը նպաստում է վստահության ամրապնդմանը, սակայն վստահության լիակատար վերականգնումը ժամանակ կպահանջի: 

- Թրամփի թիմի հետ շփումները ցույց են տվել, որ երկխոսության անհրաժեշտության վերաբերյալ սկզբունքային փոխըմբռնում կա, և նման մոտեցում հնարավոր է: 

- Լավրովը նշել է, որ առայժմ տեղեկություններ չունի ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսման վերաբերյալ առաջընթացի մասին: 

- Մոսկվան կաշխատի ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ և խնդրել է այդ քննարկումների շրջանակում հանել «Աերոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցները, սակայն դեռ պատասխան չի ստացել: