Միջազգային

Made in Vietnam, բայց իրականում՝ Չինաստան

Վիետնամը պատրաստ է կոշտ քայլեր ձեռնարկել իր տարածքով Միացյալ Նահանգներ մատակարարվող չինական ապրանքների նկատմամբ, ինչպես նաև խստացնել վերահսկողությունը Չինաստան ապրանքների արտահանման նկատմամբ։ Դրանով Վիետնամը հույս ունի խուսափել ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժիչ մաքսատուրքերից. գրում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Առաջարկը ստացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները մտահոգություն են հայտնել, որ չինական ապրանքները Ամերիկա են ուղարկվում «Պատրաստված է Վիետնամում» պիտակներով, որոնք ենթադրում են մաքսատուրքերի իջեցում:

Վիետնամը վերջին շաբաթներին փորձել է փոխհատուցել ԱՄՆ-ի առևտրային գերակշռությունը՝ առաջարկելով զիջումներ։ Սակայն, փոխարենը, ԱՄՆ-ն սահմանել է 46% մաքսատուրք՝ որպես նախագահ Թրամփի նախաձեռնած «Ազատագրման օրվա» քայլերից մեկը։ Թեև այդ տուրքը 90 օրով կասեցվել է, Վիետնամի փոխվարչապետի և ԱՄՆ առևտրի ներկայացուցչի հանդիպումից հետո որոշվել է սկսել երկկողմ բանակցություններ։

Վիետնամը հուսով է, որ մաքսատուրքերը կկրճատվեն 22-28% միջակայքում կամ, նույնիսկ, ավելի ցածր։ 

Վիետնամի կառավարությունը հայտարարել է, որ կպայքարի «առևտրային խարդախության» դեմ, սակայն չի ներկայացրել մանրամասներ։