Միջազգային

«Թուրքիան շարունակում է ջանքերը Կովկասում»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարել է Հարավային Կովկասի իրավիճակին։

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ունեցած ելույթում Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և կայունություն հաստատելու համար․ 

«Մեր ջանքերը՝ Հարավային Կովկասում ամուր կայունություն ապահովելու ուղղությամբ, շարունակվում են»,- ընդգծել է նա։

Նա անդրադարձել է նաև Արևելյան Միջերկրածովի և Էգեյան ծովի խնդիրներին՝ նշելով, որ Թուրքիան ձգտում է պահպանել խաղաղությունն ու կայունությունը այդ տարածաշրջաններում։