ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, թե Թեհրանը կողմ է ԱՄՆ-ի հետ երկխոսությանը, սակայն հարձակման դեպքում կպաշտպանվի․
«Թեհրանը հանդես է գալիս երկխոսության օգտին, բայց եթե հարձակում լինի, Իրանը կպաշտպանվի և կարձագանքի ողջ ուժով»,- ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտարարել է նա։
Միաժամանակ նա նշել է, թե Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ վարելուց, քանի որ նախկինում նման ձևաչափով հանդիպումները որևէ արդյունքի չեն հանգեցրել. «Մեր գերագույն առաջնորդն ունի մի կարգախոս, որը շատ իմաստուն է։ Նա բացատրել է, թե ինչու մենք բանակցություններ չենք վարում։ Ինքն ասել է, որ դրա համար պատճառ ունենք։ Եվ այդ պատճառը մեր փորձն է»,- ասել է դեսպան Քազեմ Ջալալին։