Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, թե ԵՄ-ին անդամակցություն իրենց գլխավոր առաջնահերթությունների թվում է։
«Մենք շատ հստակ պատկերացում ունենք՝ մեր գլխավոր նպատակն է անդամակցությունը Եվրամիությանը։ Այս ճանապարհին կան որոշակի մարտահրավերներ, սակայն մենք հույս ունենք, որ մեր երկրում և տարածաշրջանում, մասնավորապես, Ուկրաինայում խաղաղության վերականգնումը կնպաստի Վրաստանի առավել ինտենսիվ ինտեգրմանը։ Մենք ակնկալում ենք դրական զարգացումներ։ Ամենակարևորը խաղաղություն է՝ զարգացման և երկրների միջև ճիշտ հարաբերությունների համար։ Այդ իսկ պատճառով կարևոր է ուշադրությունը կենտրոնացնել մեր տարածաշրջանում խաղաղության ամրապնդման վրա, և մենք շատ գոհ ենք, որ այդ գործընթացն իրականացնում ենք Թուրքիային հետ, որը ևս դավանում է խաղաղության գաղափարը։ Ապագայում ցանկանում եմ ասել, որ շարունակելու ենք մեր խաղաղ տեսլականի իրագործումը և կարևորելու ենք երկրի զարգացումը, հատկապես՝ տնտեսական աճը, ինչը կուժեղացնի մեր փոխկապակցվածության կարողությունը և կբարելավի տնտեսական վիճակը։ Խաղաղությունն ու բարեկեցությունը այն արժեհամակարգն են, որի վրա բոլորս պետք է կենտրոնանանք», -հայտարարել է Վրաստանի վարչապետը` Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ։