Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպել են Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում։
«Ռուբեն Ռուբինյանի հետ քիչ առաջ շփում ունեցանք, սակայն հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ չենք համաձայնեցրել», - լրագրողներին հայտնել է Քըլըչը։ Հանդիպմանը Քըլըչն ու Ռուբինյանը քննարկել են նաև Անիի կամրջի վերականգնման հարցը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հարցին՝ արդյոք Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը փոփոխություն կատարի իր սահմանադրությունում, Թուրքիայի ներկայացուցիչը հայտնել է. «Նիկոլ Փաշինյանն էլ է այս հարցի վերաբերյալ հայտարարություն արել։ Այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխություններն իր սահմանադրության մեջ»։
Ըստ ԶԼՄ-ների՝ ակնկալվում է, որ ֆորումի շրջանակներում տեղի կունենա հանդիպում Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների միջև։