Միջազգային

Պանաման թույլատրել է ամերիկյան զորքերի ժանակավոր տեղակայումը ջրանցքի տարածքում

Պանաման և ԱՄՆ-ն համաձայնագիր են ստորագրել, որով Պանաման թույլ է տալիս ամերիկյան զինված ուժերին զորավարժություններ անցկացնել ջրանցքի տարածքում. այս մասին հայտնում է AFP գործակալությունը։

Նոր համաձայնագրի շրջանակում ԱՄՆ զորքերը կկարողանան ժամանակավորապես տեղակայվել Պանամայի ջրանցքի երկայնքով մի շարք օբյեկտներում՝ անձնակազմի ուսուցման, մանևրների մշակման և այլ մի շարք գործողությունների նպատակով։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն իրավունք չի ունենա նոր ռազմական օբյեկտներ կառուցել նեղուցի տարածքում։