Միջազգային

Դմիտրիևն արդեն հանդիպել է Ուիթքոֆի հետ

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (РФПИ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Սանկտ Պետերբուրգի «Գրանդ Եվրոպա» հյուրանոցում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ․ հայտնել է ТАСС-ի թղթակիցը։ 

Հանդիպումից հետո Դմիտրիևն ու Ուիթքոֆը միասին՝ ավտոշարասյունով, հեռացել են հյուրանոցից։

Նշենք, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատում է Պետերբուրգից. սպասվում է նրա հանդիպումը Ուիթքոֆի հետ։