Նյու Յորքում ուղղաթիռն ընկել է Հադսոն գետը, վթարի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել:
Իշխանությունների և փրկարարների ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ ուղղաթիռում եղել են օդաչուն և Իսպանիայից ժամանած զբոսաշրջիկների ընտանիքը՝ երկու մեծահասակ և երեք երեխա:
Վթարի պատճառները դեռևս պարզ չեն: Սոցիալական ցանցերում տարածված, սակայն դեռևս պաշտոնապես չհաստատված տեսանյութում երևում է, որ ուղղաթիռը օդում շրջվելով գրեթե ուղղահայաց ընկնում է գետը:
Ուղղաթիռը պատկանել է «New York Helicopters» ընկերությանը, որն զբոսաշրջիկների համար կազմակերպում է թռիչքներ քաղաքի վրայով:
Ըստ FlightRadar կայքի տվյալների՝ մինչ վթարը ուղղաթիռն իրականացրել է մի քանի թռիչք Մանհեթենի և Հադսոնի երկայնքով՝ յուրաքանչյուր անգամ վերադառնալով Ստորին Մանհեթենի ուղղաթիռային հարթակ:
Զոհերի անունները կհրապարակվեն միայն այն բանից հետո, երբ նրանց հարազատներին տեղեկացվի ողբերգության մասին: