Միջազգային

Ռուսաստանն ու Ուկրաինան նամակագրություն են վարում

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձևավորվել է նամակագրության ալիք․ հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը РИА Новости-ին տված հարցազրույցում:

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծվել է նամակագրության ալիք, որը վերաբերում է գլխավորապես իրավական և հյուպատոսական հարցերին»,- նշել է նա: Պոլիշչուկի խոսքով՝ այդ հաղորդակցությունն իրականացվում է երկու երկրների՝ Բելառուսում գտնվող դեսպանությունների միջոցով: «Մենք երախտապարտ ենք Մինսկին՝ այդ կապի ալիքը պահպանելու համար»,- եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի դեսպանատունը Մոսկվայում դադարեցրել է քաղաքացիների ընդունելությունը 2022 թվականի փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկի օրը: Ավելի ուշ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանում գործող բոլոր ուկրաինական հյուպատոսությունները փակում են իրենց գրասենյակները: