Միջազգային

Թրամփը սպասում է Չինաստանի նախագահի զանգին․ CNN

Աշխարհի երկու տնտեսական գերտերությունների՝ ԱՄՆ–ի և Չինաստանի միջև աննախադեպ առևտրային պատերազմ է ձևավորվում, և երկու կողմերն էլ սպասում են, որ մյուսը առաջինը կզիջի:

Սպիտակ տան երկու բարձրաստիճան պաշտոնյա CNN-ին հայտնել է, որ մաքսատուրքերի փոխադարձ բարձրացումից հետո ԱՄՆ-ն առաջինը չի դիմի Չինաստանին: Թրամփն իր թիմին ասել է, որ Չինաստանը պետք է առաջինը քայլ կատարի, քանի որ Սպիտակ տան կարծիքով՝ Պեկինն է ընտրել հակահարված տալու և առևտրային պատերազմն էլ ավելի սրելու ճանապարհը:

Այդ դիրքորոշումը Պեկինին է փոխանցվել մոտ երկու ամիս, ընդ որում՝ Թրամփի թիմը հստակորեն հայտնել է չինական պաշտոնյաներին, որ նախագահ Սի Ծինփինը պետք է խնդրի հեռախոսազրույց Թրամփի հետ: Սակայն Պեկինը բազմիցս մերժել է ղեկավարների մակարդակով զանգ կազմակերպելու առաջարկը:

Հիշեցենք՝  Թրամփը բարձրացրեց Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը՝ հայտարարելով, որ ԱՄՆ հասնող բոլոր չինական ապրանքների համար այժմ կգանձվի լրացուցիչ 145% մաքսատուրք: Ի պատասխան՝ Պեկինը հարված հասցրեց ԱՄՆ-ի ռազմավարական ոլորտին՝ սահմանափակելով ամերիկյան ֆիլմերի արտահանումը, ինչից առաջ արդեն իսկ բարձրացրել էր ԱՄՆ-ի նկատմամբ իր մաքսատուրքերը մինչև 84%: