Միջազգային

«Կիևը պատրաստ է փոխանակել գերեվարված չինացի զինվորներին»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեղադրել է Պեկինին՝ Ռուսաստանի կողմից կռվող չինացի քաղաքացիների հավաքագրումն անտեսելու համար՝ նշելով, որ, իր կարծիքով, ԱՄՆ-ն «շատ զարմացած» է այդ բացահայտմամբ:

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Կիևբ ունի պատերազմում ներգրավված առնվազն 155 չինացի մարտիկի անձնագրային տվյալներ: Զելենսկին ասել է, որ թեև Պեկինը տեղյակ է իր քաղաքացիների ներկայությունից, նա չի կարծում, որ Չինաստանը նրանց միանալու «որևէ հրաման» է տվել:

Զելենսկին ավելացրել է, որ, իր կարծիքով, Ռուսաստանը հավաքագրումն իրականացնում է սոցիալական մեդիայի, այդ թվում՝ TikTok-ի միջոցով: Նա հայտարարել է, որ պատրաստ է գերեվարված չինացի զինվորներին փոխանակել գերության մեջ գտնվող ուկրաինացի զինծառայողների հետ:

Չինաստանը այդ մեղադրանքներն անվանել է «անհիմն»՝ ընդգծելով, որ դրանք հակասում են պատերազմի քաղաքական լուծում գտնելու իրենց ջանքերին: «Չինաստանի կառավարությունը մշտապես կոչ է անում իր քաղաքացիներին խուսափել հակամարտության գոտիներից», - հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակը: Ռուսաստանը դեռևս չի մեկնաբանել իր կողմից չինացի քաղաքացիների մասնակցության մասին տեղեկությունները: