Միջազգային

Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում

Ադրբեջանում կայացել է Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչների հանդիպումը. հայտնում է APA-ն՝ հղում անելով Թուրքիայի ՊՆ աղբյուրներին։

Տեղեկության համաձայն՝ երեկ Ադրբեջանում Թուրքիայի և Իսրայելի պաշտոնյաները տեխնիկական հանդիպում են անցկացրել՝ քննարկելու Սիրիայում անցանկալի միջադեպերի կանխման նպատակով լարվածության նվազեցման մեխանիզմի ստեղծման հարցը։