Միջազգային

Ալիևը Թուրքիայում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

Անթալիայի միջազգային օդանավակայանում Իլհամ Ալիևին և առաջին տիկին Մեհրիբան Ալիևին դիմավորել են Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինը և այլ պաշտոնատար անձինք։